Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացվող եկամուտները (ներառյալ եկամուտ գյուղատնտեսությունից կամ անտառտնտեսությունից) կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինը ունի այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է տվյալ գույքը. ծովային և օդային նավերը, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալությանը տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտների նկատմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անձնական ծառայությունները մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից ստացվող եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։