Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Ուժի մեջ մտնելը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից, և նրա դրույթները գործում են՝

ա) Հայաստանի դեպքում՝

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարվող եկամուտների նկատմամբ,

ii) այլ հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ,

բ) Բելառուսի դեպքում՝

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն հաջորդող հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ,

ii) այլ հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն հաջորդող հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։