Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգը
Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգը
1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, այդ Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրություններով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր դեպքն ընկնում է սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների տակ, ապա այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է (քաղաքացին) հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը համարում է հիմնավորված, և եթե նա ի վիճակի չէ ինքնուրույն հանգելու գոհացուցիչ լուծման, ապա ձգտում է հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված պայմանավորվածություն կատարվում է անկախ Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրություններով նախատեսվող որևէ ժամկետային սահմանափակումների:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ հակասություն ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ՝ սույն Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Նախորդ կետերի ըմբռնման գործում համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են միմյանց հետ անմիջական կապ հաստատել: