Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

1. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է եկամուտ (շահույթ) կամ նրան պատկանում է գույք, որը, համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված Պետությունը կթույլատրի.

ա) այդ ռեզիդենտի եկամտի (շահույթի) հարկը նվազեցնել այդ մյուս Պետությունում վճարված եկամտի (շահույթի) հարկի գումարին հավասար չափով,

բ) այդ ռեզիդենտի գույքի հարկը նվազեցնել այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկի գումարին հավասար չափով:

Սակայն ցանկացած դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի (շահույթի) հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին (շահույթին) կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե, համաձայն սույն Համաձայնագրի ցանկացած դրույթի, Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտը (շահույթը) այդ Պետությունում ազատված է հարկումից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի (շահույթի) մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը (շահույթը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։