Հոդված 10. Շահաբաժիններ
Հոդված 10. Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունն՝ այդ Պետության օրենսդրությանը համաձայն, բայց եթե ստացողը հանդիսանում է շահաբաժինների փաստացի սեփականատեր, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի՝
ա) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր է հանդիսանում ընկերությունը, որը տիրապետում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 30 տոկոսը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը մնացած բոլոր դեպքերում:
Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ շահույթին մասնակցության իրավունք տվող, պարտապահանջ չհանդիսացող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ նմանատիպ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկման, ինչպիսին որ բաժնետոմսերից ստացված եկամուտը այն Պետության օրենսդրությանը համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը չի հարկում ընկերության կողմից վճարվող շահաբաժինները, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին կամ, եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, հիրավի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) կամ հաստատուն բազայի հետ, և չի հարկում ընկերության չբաշխված շահույթը ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, նույնիսկ, եթե վճարվող շահաբաժինները կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: