Հոդված 13. Եկամուտներ գույքի օտարումից
Հոդված 13. Եկամուտներ գույքի օտարումից
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության (ներկայացուցչության) առևտրային գույքի մաս կազմող շարժական գույքի, կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից ստացված եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների, կամ այդպիսի ծովային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից ստացած եկամուտները հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում գույք օտարող անձը: