Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած սույն Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին՝ այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասանը, կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացված անձնական գործունեությունից, որպես այդպիսին, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի կողմից իրականացվող անձնական գործունեության, որպես այդպիսին, հետ կապված եկամուտը վերագրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, Պայմանավորվող պետությունում արվեստի գործչի կամ մարզիկի կողմից իրականացված գործունեության դիմաց ստացված եկամուտը այդ Պետությունում հարկումից ազատվում է, եթե այդ գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող պետությունների միջև կնքված մշակութային համագործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում: