Հոդված 19. Պետական ծառայություն
Հոդված 19. Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից այդ Պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրությունը հարկվում է միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի վարձատրությունը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում, և այդ մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը՝
i) հանդիսանում է այդ մյուս Պետության քաղաքացի, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը միայն ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից, կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից այդ Պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող ցանկացած կենսաթոշակը հարկվում է միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է նրա ռեզիդենտը կամ քաղաքացին:
3. Սույն Համաձայնագրի 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող առևտրային գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց ստացված վարձատրության կամ կենսաթոշակների նկատմամբ: