Հոդված 22. Գույք
Հոդված 22. Գույք
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության (ներկայացուցչության) ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքով կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային վերաբերող և շարժական գույքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող, միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ օդային նավերով, ճանապարհային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցներով կամ այդպիսի ծովային կամ օդային նավերի, ճանապարհային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող՝ շարժական գույքով ներկայացված գույքը հարկվում է միայն այդ Պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում: