Հոդված 26. Տեղեկության փոխանակում
Հոդված 26. Տեղեկության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություն, որն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի դրույթների կամ սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի առնչությամբ Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրությունների իրագործման համար այնքանով, որքանով հարկումը չի հակասում սույն Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ Պետության ազգային օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հայտնվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարաններն ու վարչական մարմինները), որոնք զբաղված են սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի որոշմամբ կամ գանձմամբ, հարկադիր բռնագանձմամբ կամ որոշումների կատարմամբ, կամ դիմումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունը օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներ ընդունելիս:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն դիտարկվում որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝
ա) կիրառելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,
բ) ներկայացնելու տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքների կամ սովորական վարչական գործավարության շրջանակներում,
գ) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր պետական քաղաքականությանը: