Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե միայն այդ ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը):
2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը) վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույն կամ նման գործունեություն իրականացնող և ինքնուրույն գործող առանձնացված և ինքնուրույն ձեռնարկություն, և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն (ներկայացուցչությունն) է հանդիսանում:
3. Մշտական հաստատության (ներկայացուցչության) շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության (ներկայացուցչության) գործունեության նպատակների համար կատարված, փաստաթղթերով հաստատված ծախսերի նվազեցում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից, թե կատարված են այդ ծախսերը այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը), թե այլուր:
4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունում մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը) վերագրվող շահույթի որոշումը ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համամասնական բաշխման հիման վրա հանդիսանում է սովորական պրակտիկա, ապա սույն հոդվածի 2-րդ կետում ոչինչ չի խոչընդոտի Պայմանավորվող պետությանը հարկվող շահույթը հաշվարկել այն եղանակով, որը սովորաբար կիրառվում է. բաշխման ընտրված եղանակը պետք է համապատասխանի սույն հոդվածում պարունակվող սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվում մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը)՝ այդ մշտական հաստատության (ներկայացուցչության) կողմից ձեռնարկության համար ապրանքներ կամ արտադրանք, բացառապես, գնելու պատճառով:
6. Նախորդ կետերի նպատակների համար, մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը) վերագրվող շահույթն ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե չլինի այն փոփոխելու համար պատշաճ և բավարար պատճառ:
7. Եթե շահույթը ներառում է եկամտի տարրեր, որոնք առանձին դիտարկվում են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: