Հոդված 8. Միջազգային փոխադրումներ
Հոդված 8. Միջազգային փոխադրումներ
1. Միջազգային փոխադրումներում ծովային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի նպատակների համար միջազգային փոխադրումներում ծովային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած շահույթը ներառում է՝
i) սույն հոդվածի 1-ին կետում թվարկված նավերի և տրանսպորտային միջոցների (առանց անձնակազմի) վարձակալությունից ստացված եկամուտները, և
ii) բեռնարկղերի օգտագործումից կամ վարձակալությունից ստացված եկամուտները (ներառյալ բեռնարկղերի փոխադրմանը վերաբերող սարքավորումները),
եթե այդպիսի վարձակալությունը կամ օգտագործումը միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ օդանային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հանդիսանում է երկրորդական:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ գործունեությունում կամ նավերի և տրանսպորտային միջոցների շահագործմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ, բայց միայն շահույթի այն մասով, որը հանդիսանում է նրա փայը համատեղ գործունեությունում: