Հոդված 1. Աշխատանքի իրավունքը
Հոդված 1. Աշխատանքի իրավունքը
Աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ՝
1. ընդունել, որպես իրենց հիմնական նպատակներից և պարտականություններից մեկը, աշխատանքի հնարավորին չափ բարձր և կայուն աստիճանի նվաճումը և պահպանումը` նպատակ ունենալով լիակատար զբաղվածություն ձեռք բերելը,
2. պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
3. ստեղծել կամ պահպանել աշխատանքի ազատ տեղավորման ծառայություններ բոլոր աշխատողների համար,
4. օժանդակել կամ ապահովել համապատասխան մասնագիտական ուղղվածություն, ուսուցում և վերականգնում: