Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքը

Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝

1. աշխատող կանանց ապահովել առնվազն մինչև տասնչորսշաբաթյա արձակուրդով երեխայի ծննդից առաջ և հետո` միասին վերցրած` վարձատրվող արձակուրդի, սոցիալական ապահովության համապատասխան նպաստների կամ հասարակական ֆոնդերից ստացվող նպաստների հիման վրա,

2. համարել անօրինական գործատուի՝ կնոջը աշխատանքից ազատման ծանուցում տալը այն ժամանակաշրջանից սկսած, երբ կինը ծանուցում է իր գործատուին իր հղիության մասին, մինչև նրա մայրությանը հատկացված արձակուրդի վերջը, կամ` նրան աշխատանքից ազատման ծանուցում տալը այնպիսի ժամանակ, որ ծանուցման ժամկետը կվերջանա վերոնշյալ ժամանակաշրջանում,

3. ապահովել, որ իրենց երեխաներին կերակրող մայրերը այդ նպատակով բավարար չափով լրացուցիչ ժամանակի իրավունք ունենան,

4. կանոնակարգել գիշերային ժամերին աշխատող հղի, նոր ծննդաբերած կանանց կամ իրենց երեխաներին կերակրող կանանց աշխատանքը,

5. արգելել ստորերկրյա հանքային արդյունաբերությունում՝ վտանգավորության, առողջության վնասակարության կամ դժվար բնույթի պատճառով անհամապատասխան ցանկացած այլ աշխատանքում հղի կանանց, նոր ծննդաբերած կամ իրենց երեխաներին կերակրող կանանց աշխատանքը, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ կանանց աշխատանքի իրավունքները պաշտպանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։