Հոդված 9. Մասնագիտական ուղղվածության իրավունքը
Հոդված 9. Մասնագիտական ուղղվածության իրավունքը
Մասնագիտական ուղղվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ապահովել կամ, անհրաժեշտության դեպքում, խթանել որևէ ծառայություն, որը կօժանդակի բոլոր անձանց, ներառյալ հաշմանդամները, մասնագիտական ընտրության և առաջընթացի հետ կապված խնդիրների լուծման հարցում. ընդ որում՝ հաշվի առնելով անհատի առանձնահատկությունները և մասնագիտական հնարավորության հետ դրանց կապը: Այս օժանդակությունը երիտասարդներին, ներառյալ դպրոցականները, և մեծահասակներին պետք է ցուցաբերվի անվճար: