Հոդված 12. Սոցիալական ապահովության իրավունքը
Հոդված 12. Սոցիալական ապահովության իրավունքը
Սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. հաստատել սոցիալական ապահովության համակարգ կամ այն պահպանել,
2. բավարար մակարդակով պահպանել սոցիալական ապահովության համակարգ, որը առնվազն հավասար կլինի Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի վավերացման համար անհրաժեշտ համակարգին,
3. փորձել սոցիալական ապահովության համակարգը աստիճանաբար բարձրացնել ավելի բարձր մակարդակի,
4. երկկողմ և բազմակողմ համապատասխան համաձայնագրեր ստորագրելով կամ այլ միջոցներով և, համաձայն այդպիսի համաձայնագրերում նշված պայմանների, ձեռնարկել միջոցներ` երաշխավորելու համար`
ա) հավասար վերաբերմունք իրենց սեփական երկրի քաղաքացիների և մյուս Կողմերի քաղաքացիների նկատմամբ սոցիալական ապահովության իրավունքների առնչությամբ՝ ներառյալ սոցիալական ապահովության օրենսդրությունից բխող նպաստների պահումները` անկախ նրանից, թե ինչ տեղաշարժեր կարող են պաշտպանյալ անձինք ձեռնարկել Կողմերի տարածքների միջև,
բ) սոցիալական ապահովության իրավունքների շնորհում, պահպանում և վերականգնում այնպիսի միջոցներով, ինչպիսիք են ապահովագրական գումարների կուտակումը կամ Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն կատարված աշխատանքային ժամանակահատվածները: