Հոդված 10. Մասնագիտական ուսման իրավունքը
Հոդված 10. Մասնագիտական ուսման իրավունքը
Մասնագիտական ուսման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. ապահովել կամ, անհրաժեշտության դեպքում, նպաստել բոլոր անձանց, ներառյալ հաշմանդամները, տեխնիկական և մասնագիտական ուսմանը` խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, և հնարավորություններ ընձեռել բարձրագույն տեխնիկական և համալսարանական կրթություն ստանալու համար` հիմնվելով միայն անհատական ընդունակությունների վրա,
2. ապահովել կամ խթանել աշակերտության համակարգը և այլ համապատասխան միջոցառումները` իրենց տարբեր աշխատանքներում երիտասարդ տղաների և աղջիկների ուսուցման համար,
3. անհրաժեշտության դեպքում ապահովել կամ խթանել՝
ա) չափահաս աշխատողների համար համապատասխան և բավականին մատչելի ուսման հնարավորություններ,
բ) տեխնոլոգիական զարգացման կամ աշխատանքում նոր ուղղությունների առաջացման արդյունքում չափահաս աշխատողների վերուսուցման համար հատուկ հնարավորություններ,
4. ապահովել կամ, անհրաժեշտության դեպքում, խթանել հատուկ միջոցների ձեռնարկումը երկարաժամկետ գործազուրկների վերուսուցման և վերամիավորման համար,
5. խրախուսել համապատասխան միջոցներով նախատեսված հնարավորությունների ամբողջական օգտագործումը, ինչպիսիք են`
ա) բոլոր վճարների կամ վճարումների կրճատումը կամ վերացումը,
բ) համապատասխան դեպքերում ֆինանսական օգնություն ցույց տալը,
գ) գործատուի խնդրանքով` աշխատողի կողմից աշխատանքի ընթացքում լրացուցիչ ուսման համար ծախսված ժամանակը սովորական աշխատաժամերի մեջ ներառելը,
դ) համապատասխան վերահսկողության միջոցով, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, երաշխավորել երիտասարդ աշխատողների համար արդյունավետ աշակերտության և ուսման այլ միջոցների արդյունավետությունը և, ընդհանուր առմամբ, երիտասարդ աշխատողների համապատասխան պաշտպանվածությունը: