Հոդված 23. Տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածության իրավունքը
Հոդված 23. Տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածության իրավունքը
Տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցելով, ընդունել կամ խրախուսել համապատասխան միջոցառումներ, որոնք մասնավորապես ուղղված են`
- հնարավորություն տալ տարեց մարդկանց հնարավորին չափ երկար մնալու որպես հասարակության լիարժեք անդամներ` հետևյալ միջոցներով.
ա) համապատասխան ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան նրանց վարելու վայելուչ կյանք և ակտիվ դեր խաղալու հասարակական, սոցիալական և մշակութային կյանքում,
բ) տարեց մարդկանց համար մատչելի ծառայությունների ու մեխանիզմների և դրանցից օգտվելու հնարավորությունների մասին տեղեկատվության տրամադրում,
- հնարավորություն տալ տարեց մարդկանց` ազատորեն ընտրելու իրենց կենսակերպը և վարելու անկախ կյանք իրենց հոգեհարազատ միջավայրում այնքան, ինչքան նրանք ցանկանում են և ի վիճակի են, հետևյալ միջոցներով.
ա) նրանց կարիքներին և առողջական վիճակին հարմար բնակավայրի կամ նրանց բնակավայրում հարմարեցման նպատակով համապատասխան օժանդակության տրամադրում,
բ) նրանց վիճակով պայմանավորված` առողջական խնամք և ծառայություններ,
- երաշխավորել համապատասխան աջակցություն հաստատություններում բնակվող տարեց մարդկանց, հարգելով նրանց մենությունը, և մասնակցություն հաստատությունում կյանքի պայմանների վերաբերյալ որոշումների ընդունմանը: