Հոդված 30. Աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունքը
Հոդված 30. Աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունքը
Աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
ա) համընդհանուր և համակարգված մոտեցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել` աջակցելու սոցիալական անարդարության կամ աղքատության վիճակում կամ այդ վտանգի մեջ ապրող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքներին, մասնավորապես, աշխատանքի տեղավորման, բնակավայրի, ուսուցման, կրթության, մշակութային, սոցիալական և բժշկական օգնության արդյունավետ հնարավորության նպատակով,
բ) անհրաժեշտության դեպքում վերանայել այս միջոցառումները` նրանց հարմարեցման նպատակով: