Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Տեղեկատվության և խորհրդատվության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Տեղեկատվության և խորհրդատվության իրավունքը

Ձեռնարկության շրջանակներում աշխատողների տեղեկացված և խորհրդակցված լինելու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ազգային օրենսդրության համաձայն և գործնականորեն, ընդունել կամ խրախուսել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան աշխատողներին կամ նրանց ներկայացուցիչներին`

ա) կանոնավոր կերպով կամ համապատասխան ժամանակ և հասկանալի ձևով տեղյակ լինել այն ձեռնարկության, որտեղ նրանք աշխատում են, տնտեսական և ֆինանսական վիճակին` հասկանալով, որ որոշակի տեղեկատվության տրամադրումը, որը կարող է վնասակար լինել ձեռնարկությանը, կարող է մերժվել, կամ այդ տեղեկատվությունը ենթակա է գաղտնիության պահանջին,

բ) ժամանակին խորհրդակցություն ստանալ այն առաջարկվող որոշումների վերաբերյալ, որոնք կարող են էականորեն ազդել աշխատողների շահերի վրա, մասնավորապես, այն որոշումների վերաբերյալ, որոնք կարող են կարևոր ազդեցություն ունենալ ձեռնարկությունում աշխատանքային վիճակի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։