Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Արդարացի վարձատրման իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Արդարացի վարձատրման իրավունքը

Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովեու նպատակով Կողմերը պարտավորվում են՝

1. ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց և նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ,

2. ճանաչել աշխատողների վարձատրման դրույքաչափի ավելացման իրավունքը արտաժամյա աշխատանքի համար, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի,

3. ճանաչել կին և տղամարդ աշխատողների նույնարժեք աշխատանքի համար հավասար վճարման իրավունքը,

4. ճանաչել բոլոր աշխատողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նախապես ծանուցում ստանալու իրավունքը,

5. թույլատրել աշխատավարձից պահումները միայն ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված պայմաններով և դրանցում նկարագրված չափով կամ կոլեկտիվ համաձայնագրերի կամ արբիտրաժային վճիռների համաձայն:

Այս իրավունքների կիրառումը պետք է ձեռք բերվի ազատորեն կնքված կոլեկտիվ համաձայնագրերով կամ աշխատավարձ սահմանող օրենքով սահմանված մեխանիզմով կամ ազգային պայմաններին համապատասխան այլ միջոցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։