Հոդված 26. Աշխատանքում արժանապատվության իրավունքը
Հոդված 26. Աշխատանքում արժանապատվության իրավունքը
Աշխատանքում բոլոր աշխատողների արժանապատվության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, պարտավորվում են՝
1. նպաստել իրազեկությանը, տեղեկացվածությանը և աշխատատեղում կամ աշխատանքի հետ կապված` սեռական հետապնդման կանխմանը և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները նման վարքից աշխատողներին պաշտպանելու նպատակով,
2. նպաստել իրազեկությանը, տեղեկացվածությանը և աշխատատեղում կամ աշխատանքի հետ կապված` անհատ աշխատողների նկատմամբ ուղղված՝ կրկնվող ու պարսավելի կամ ակնհայտորեն բացասական և վիրավորական գործողությունների կանխմանը և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները նման վարքից աշխատողներին պաշտպանելու նպատակով: