Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Բժշկական և սոցիալական օգնության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Բժշկական և սոցիալական օգնության իրավունքը

Սոցիալական և բժշկական օգնության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝

1. երաշխավորել, որ ցանկացած անձի, որը չունի համապատասխան ռեսուրսներ և ի վիճակի չէ ապահովելու նման ռեսուրսներ իր սեփական ջանքերով կամ այլ աղբյուրներից, մասնավորապես` սոցիալական ապահովության ծրագրով տրվող նպաստներով, կցուցաբերվի համապատասխան օգնություն, իսկ հիվանդության դեպքում՝ նրա վիճակով պայմանավորված խնամք,

2. երաշխավորել, որ նման օգնություն ստացող անձինք այդ պատճառով իրենց քաղաքական կամ սոցիալական իրավունքների նվազման արդյունքում չտառապեն,

3. ապահովել, որ յուրաքանչյուր ոք համապատասխան պետական կամ մասնավոր ծառայությունների միոցով կարողանա ստանալ այնպիսի խորհուրդ կամ անձնական օգնություն, ինչը կարող է պահանջվել անձնական կամ ընտանեկան հոգսերի կանխման, վերացման կամ թեթևացման համար,

4. կիրառել սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները հավասարապես իրենց քաղաքացիների, իրենց տարածքներում օրինականորեն բնակվող մյուս Կողմերի քաղաքացիների նկատմամբ` համաձայն 1953 թվականի դեկտեմբերի 11-ին Փարիզում ստորագրված` Սոցիալական և բժշկական օգնության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։