Հոդված 18. Մյուս Կողմերի տարածքներում վճարովի աշխատանքով զբաղվելու իրավունքը
Հոդված 18. Մյուս Կողմերի տարածքներում վճարովի աշխատանքով զբաղվելու իրավունքը
Մյուս Կողմերի տարածքներում շահավետ աշխատանքով զբաղվելու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. կիրառել գործող կանոնակարգերը ազատական ոգով,
2. պարզեցնել գործող ձևականությունները և կրճատել կամ վերացնել օտարերկրյա աշխատողներից կամ նրանց գործատուներից գանձվող պետական տուրքերը և այլ վճարումները,
3. անհատական կամ կոլեկտիվ հիմունքով ազատականացնել օտարերկրյա աշխատողների աշխատանքը կարգավորող կանոնակարգերը,
և ճանաչել՝
4. երկիրը թողնելու իրենց քաղաքացիների իրավունքը՝ մյուս Կողմերի տարածքներում շահավետ աշխատանքով զբաղվելու համար: