Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքը

Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝

1. նպաստել աշխատողների և գործատուների միջև համատեղ խորհրդակցությունների անցկացմանը,

2. անհրաժեշտության դեպքում խթանել մեխանիզմներ գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կամավոր բանակցությունների համար՝ կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի ժամկետները և պայմանները կարգավորելու նպատակով,

3. խթանել աշխատանքային վեճերի կարգավորման համար հաշտարար և կամավոր արբիտրաժի համապատասխան մեխանիզմի ստեղծումն ու օգտագործումը,

և ճանաչում են՝

4. շահերի բախման դեպքում աշխատողների և գործատուների համատեղ գործողությունների անցկացման իրավունքը՝ ներառյալ գործադուլների իրավունքը` այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ համաձայնագրերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։