Հոդված 27. Ընտանեկան պարտավորություններով աշխատողների հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքը
Հոդված 27. Ընտանեկան պարտավորություններով աշխատողների հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքը
Ընտանեկան պարտավորություններով տղամարդկանց և կանանց համար, ինչպես նաև նման աշխատողների և այլ աշխատողների միջև հնարավորության և վերաբերմունքի հավասարության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. համապատասխան միջոցներ ձեռնարկել`
ա) հնարավորություն տալու ընտանեկան պարտավորություններով աշխատողներին` ընդունվելու աշխատանքի և մնալու աշխատանքում, ինչպես նաև վերադառնալ աշխատանքի ընտանեկան պարտավորությունների կատարման հետևանքով բացակայությունից հետո, ներառյալ միջոցառումները մասնագիտական ուղղվածության և ուսուցման բնագավառում,
բ) հաշվի առնելու իրենց կարիքները աշխատանքի պայմանների և սոցիալական ապահովության շրջանակներում,
գ) մշակել կամ ապահովել պետական կամ մասնավոր ծառայություններ, մասնավորապես` ցերեկային ժամերին երեխաների խնամքի ծառայություններ կամ երեխաների խնամքի համար այլ միջոցառումներ,
2. մայրության արձակուրդից հետո ընկած ժամանակաշրջանում երեխայի խնամքի համար ծնողներից մեկին ապահովել արձակուրդ ստանալու հնարավորությամբ. ընդ որում, արձակուրդի տևողությունը և պայմանները պետք է որոշվեն ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ համաձայնագրերով կամ գործնականորեն,
3. ապահովել, որ ընտանեկան պարտավորությունները, որպես այդպիսին, հիմնավորված պատճառ չհանդիսանան աշխատանքի դադարեցման համար: