Հոդված 15. Հաշմանդամների անկախության, սոցիալական ինտեգրման և համայնքի կյանքում մասնակցության իրավունքը
Հոդված 15. Հաշմանդամների անկախության, սոցիալական ինտեգրման և համայնքի կյանքում մասնակցության իրավունքը
Հաշմանդամների անկախության, սոցիալական ինտեգրման և հասարակական կյանքում մասնակցության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով, անկախ տարիքից, նրանց հաշմանդամության առաջացման պատճառներից և բնույթից, Կողմերը պարտավորվում են, մասնավորապես ՝
1. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ընդհանուր ծրագրերի շրջանակում հաշմանդամներին, հնարավորության սահմաններում, կամ, եթե հնարավոր չէ, մասնավոր և պետական մասնագիտացված մարմինների միջոցով, ուղղվածությամբ, կրթությամբ և մասնագիտական ուսմամբ ապահովելու համար,
2. նպաստել նրանց աշխատանքի տեղավորմանը բոլոր միջոցներով, որոնք ուղղված կլինեն խրախուսելու գործատուներին վարձելու և աշխատեցնելու, հաշմանդամներին աշխատանքային սովորական միջավայրում և հարմարեցնելու աշխատանքային պայմանները հաշմանդամների կարիքներին կամ, եթե դա հնարավոր չէ հաշմանդամության պատճառով. ապա, հաշմանդամության մակարդակի համաձայն՝ մշակել կամ ստեղծել պաշտպանված աշխատանքային պայմաններ: Առանձնահատուկ դեպքերում նման միջոցառումների համար կարելի է դիմել մասնագիտացված կամ օժանդակող ծառայությունների օգնությանը,
3. ապահովել նրանց լրիվ սոցիալական ինտեգրումը և համայնքի կյանքում մասնակցությունը այնպիսի միջոցներով, ներառյալ տեխնիկական օգնությունը, որոնք նպատակաուղղված են հաղթահարելու հաղորդակցության և շարժունակության արգելքները և հնարավորություն տալու մատչելի դարձնել տրանսպորտը, բնակատեղին, մշակության գործունեությունները և ազատ ժամանցը: