Հոդված 17. Երեխաների և երիտասարդների սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունքը
Հոդված 17. Երեխաների և երիտասարդների սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունքը
Երեխաների և երիտասարդների` նրանց անձնավորությունը և ֆիզիկական ու մտավոր ընդունակությունների ամբողջական զարգացումը խրախուսող միջավայրի ստեղծման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ուղղակիորեն կամ, համագործակցելով պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, ձեռնարկել բոլոր համապատասխան և անհրաժեշտ միջոցները, որոնք ուղղված կլինեն՝
1. ա) երաշխավորելու, որ երեխաները և երիտասարդները, հաշվի առնելով նրանց ծնողների իրավունքները և պարտականությունները, ունենան իրենց համար անհրաժեշտ խնամքի, օգնության, կրթության և ուսման իրավունք, մասնավորապես` ապահովելով այս նպատակի համար բավարար և համապատասխան հաստատությունների և ծառայությունների ստեղծումը կամ պահպանումը,
բ) պաշտպանելու երեխաներին և երիտասարդներին արհամարհանքից, բռնությունից կամ շահագործումից,
գ) ապահովելու պետական հատուկ պաշտպանություն և օգնություն ժամանակավորապես կամ մշտապես ընտանեկան աջակցությունից զրկված երեխաների և երիտասարդների համար,
2. ապահովելու երեխաների և երիտասարդների` տարրական և միջնակարգ դպրոցներում անվճար կրթությունը, ինչպես նաև խրախուսելու դպրոցներ կանոնավոր հաճախելը: