Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքը

Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, պարտավորվում են՝

1. ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը և աշխատանքային միջավայրին վերաբերող առանձնահատուկ ազգային քաղաքականությունը: Այդ քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի աշխատանքային անվտանգության ու առողջության բարելավումը և աշխատանքի ընթացքում ծագող, դրա հետ կապված կամ տեղի ունեցող վթարների և առողջությունը վնասելու հնարավորության կանխումը` մասնավորապես նվազեցնելով աշխատանքային միջավայրին հատուկ վտանգների պատճառները,

2. թողարկել անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգեր,

3. ապահովել այդ կանոնակարգերի կիրարկումը վերահսկողության միջոցներով,

4. խթանել աշխատանքային առողջության պահպանման ծառայությունների աստիճանական զարգացումը բոլոր աշխատողների համար` հիմնականում կանխիչ և խորհրդատվական գործառույթներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։