Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքը

Երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝

1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 15 տարեկանը, բացառությամբ այն երեխաների, որոնք զբաղվում են ընդունված թեթև աշխատանքով, առանց վնասելու նրանց առողջությունը, բարոյական կերպարը կամ խանգարելու կրթությանը,

2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը,

3. ապահովել, որ դեռևս պարտադիր կրթության ենթակա անձինք չզբաղվեն այնպիսի աշխատանքով, որի պատճառով կզրկվեն իրենց կրթությունից լրիվ օգտվելու հնարավորությունից,

4. ապահովել, որ 18 տարեկանից ցածր անձանց աշխատաժամերը սահմանափակվեն՝ ելնելով նրանց զարգացման անհրաժեշտությունից և, մասնավորապես, նրանց մասնագիտական ուսման նկատառումներից,

5. ճանաչել երիտասարդ աշխատողների և աշակերտների` արդար աշխատավարձի կամ այլ համապատասխան նպաստների իրավունքը,

6. ապահովել, որ սովորական աշխատաժամանակի ընթացքում գործատուի համաձայնությամբ մասնագիտական ուսման համար երիտասարդների ծախսած ժամանակը համարվի որպես աշխատանքային օրվա բաղկացուցիչ մաս,

7. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդի իրավունք ունենան,

8. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք չկատարեն գիշերային աշխատանք, բացառությամբ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված որոշակի աշխատանքների,

9. ապահովել, որ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով նախատեսված աշխատանքով զբաղված 18 տարեկանից ցածր տարիքի աշխատող անձինք ենթարկվեն կանոնավոր բժշկական ստուգումների,

10. երաշխավորել հատուկ պաշտպանություն ֆիզիկական և բարոյական վտանգներից, որոնց ենթակա են երեխաները և երիտասարդները և, մասնավորապես, նրանց աշխատանքից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծագող վտանգների դեմ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։