Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ամրապնդել իրենց համագործակցությունը օդանավագնացության ոլորտում և մասնավորապես բարձր օդային տարածքում ապահովել օդային փոխադրումների ծառայությունների ընդհանուր կազմակերպում:
2. Այդ նպատակով նրանք հիմնում են «Օդանավագնացության անվտանգության համար եվրոպական կազմակերպությունը» (ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ), այսուհետ՝ Կազմակերպություն: Կազմակերպությունը բաղկացած կլինի երկու մարմնից.
- Օդանավագնացության անվտանգության մշտական հանձնաժողով, այսուհետ՝ Հանձնաժողով,
- Օդային փոխադրումների ծառայությունների գործակալություն, այսուհետ՝ ործակալություն, որի Կանոնադրությունը սույն Կոնվենցիայի Հավելվածն է:
3. Կազմակերպության նստավայրը Բրյուսել քաղաքն է: