Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է.

ա) i) 2-րդ Հավելվածում նշված Պայմանավորվող կողմերի, այդ Հավելվածում նշված նրանց տարածքների նկատմամբ,

ii) այլ Պայմանավորվող կողմերի, նրանց կողմից սահմանված տարածքների նկատմամբ՝ Կոնվենցիային այդ Կողմերի միանալու պահին միաձայն քվեարկությամբ` Հանձնաժողովի հետ համաձայնությամբ,

բ) ցանկացած այլ տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Պայմանավորվող կողմը, և որի վրա Կոնվենցիան տարածվել է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

2. ա) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը սույն Կոնվենցիան ստորագրելու կամ վավերացնելու ժամանակ կամ հետագայում` ցանկացած ժամանակ, Բելգիայի Թագավորության Կառավարությանը հասցեագրված գրավոր ծանուցմամբ կարող է հայտարարել, որ Կոնվենցիան կտարածվի Նեղուցային և Մեն կղզու ամբողջ կամ մի մասի վրա. Կոնվենցիան կտարածվի ծանուցագրում նշված տարածքների վրա այդ ծանուցագիրը ստանալու պահից կամ հետագայում նշված այլ ժամկետից:

բ) Հանձնաժողովի միաձայն համաձայնությամբ և Կազմակերպության հետ նախնական ֆինանսական համաձայնագրի կնքմամբ ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` ցանկացած ժամանակ, ընդլայնել Կոնվենցիայի կիրառումը ցանկացած տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նա պետք է ծանուցի Բելգիայի Թագավորության Կառավարությանը այդպիսի ընդլայնման մասին. Կոնվենցիան կտարածվի ծանուցագրում նշված տարածքների վրա այդ ծանուցագիրը ստանալու պահից կամ այլ ժամկետից, որը կարող է համաձայնեցվել Հանձնաժողովի հետ:

3. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կտեղեկացնի բոլոր Պայմանավորվող կողմերին սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան Կոնվենցիայի գործողության որևէ ընդլայնման մասին և յուրաքանչյուր դեպքում կնշի ժամկետը, երբ Կոնվենցիայի գործողությունը կընդլայնվի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։