Հոդված 28
Հոդված 28
1. Իր խնդիրների իրականացման համար ործակալությունը լիազորված կլինի կառուցելու շենքեր և շինություններ, որոնք նրան անհրաժեշտ են իրեն վերապահված օդային փոխադրումների ծառայությունները ուղղակիորեն ղեկավարելու համար:
2. Ներդրումային և վարչական ծախսերը կրճատելու նպատակով ործակալությունը կարող է դիմել ազգային տեխնիկական ծառայություններին և օգտագործել գոյություն ունեցող ազգային շինությունները, երբ դա հնարավոր կլինի՝ կրկնօրինակումից խուսափելու նպատակով: