Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Հանձնարարականները կձևակերպվեն Հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից: Շահագրգիռ Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները կառաջարկեն իրենց համապատասխան երկրների իրավասու մարմիններին Հանձնաժողովում իրենց ընդունած հանձնարարականների իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Որոշումները կպահանջեն Հանձնաժողովի միաձայն քվեարկությունը: Դրանք պարտադիր կլինեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար:

3. Հանձնաժողովի ցուցումները պահանջում են Պայմանավորվող կողմերի ձայների մեծամասնությունը, այսինքն.

- որ այդ ձայները ունեն կշիռ, որը նշված է ստորև` 9-րդ հոդվածի վարկանշային աղյուսակում, որը հիմնված է Պայմանավորվող կողմերի համախառն ներքին արտադրանքի վրա,

- որ այդ ձայները ներկայացնում են Պայմանավորվող կողմերի մեծամասնությանը:

4. Համաձայն 7-րդ հոդվածի «դ» և «ե» կետերի քննարկումներից ծագող եզրակացությունները կընդունվեն սույն հոդվածի 3-րդ կետում նշված կանոններին համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ տարբեր կանոնները կիրառելի են Կոնվենցիայի կամ դրան կից Կանոնադրության` հստակ արտահայտված դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։