Հոդված 22
Հոդված 22
1. Կազմակերպությունը կազատվի բոլոր մաքսային տուրքերից և հարկերից կամ հավասարազոր գանձումներից, բացառությամբ ցուցաբերված ծառայությունների հետ կապված գանձումների, և կազատվի Կազմակերպության պաշտոնական օգտագործման համար ներմուծված կամ արտահանված նյութերի, սարքավորումների, ռեսուրսների և այլ առարկաների նկատմամբ ցանկացած արգելանքից կամ սահմանափակումից, որոնք նախատեսված են Կազմակերպության շենքերի և շինությունների կամ նրա գործունեության համար:
2. Այդպես ներմուծված ապրանքները չեն կարող վաճառվել, փոխառության տրվել կամ փոխանցվել վճարումով կամ առանց դրա այն Կողմի տարածքում, որտեղ դրանք ներկայացվել են, բացառությամբ շահագրգիռ Պայմանավորվող կողմի Կառավարության կողմից ամրագրված պայմանների:
3. Ցանկացած հսկող միջոցառում նպատակահարմար կհամարվի ձեռնարկել` երաշխավորելու համար, որ 1-ին կետում նշված և Կազմակերպության համար ներմուծված նյութերը, սարքավորումները, ռեսուրսները և այլ առարկաները արդյունավետորեն առաքվեն Կազմակերպությանը և արդյունավետորեն օգտագործվեն նրա պաշտոնական շենքերի և շինությունների կամ գործունեության համար:
4. Բացի այդ` Կազմակերպությունը կազատվի բոլոր մաքսային տուրքերից և ներմուծման կամ արտահանման արգելանքից կամ սահմանափակումից՝ կապված կից Կանոնադրության 36-րդ հոդվածի շրջանակում հրատարակվող հրապարակումների հետ: