Հոդված 41
Հոդված 41
1. Սույն Կոնվենցիային միանալը չստորագրած պետության կողմից պահանջում է Հանձնաժողովի` միաձայնությամբ ընդունված համաձայնությունը: Նման միացումը կկազմի չստորագրող պետության և Կազմակերպության միջև նախնական ֆինանսական համաձայնագրի առարկան՝ համաձայն կից Կանոնադրության 24-րդ հոդվածի:
2. Հանձնաժողովի նախագահը կծանուցի չստորագրած պետությանը միացումը ընդունելու իր որոշման մասին:
3. Միանալու մասին փաստաթուղթը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարությանը, որը դրա մասին կծանուցի մյուս ստորագրած և միացած պետությունների կառավարություններին:
4. Միացումը ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուն հաջորդող ամսվա առաջին օրը: