Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

1. Սույն Կոնվենցիայի կամ նրա Հավելվածների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որ կարող է ծագել ինչպես Պայմանավորվող կողմերի, այնպես էլ Պայմանավորվող կողմերի և Հանձնաժողովի կողմից ներկայացվող Կազմակերպության միջև, և որը հնարավոր չէ կարգավորել անմիջական բանակցությունների կամ մեկ այլ միջոցով, կողմերից որևէ մեկի խնդրանքով կփոխանցվի արբիտրաժային դատարանին:

2. Այդ նպատակով կողմերից յուրաքանչյուրը ցանկացած գործով նշանակում է մեկ իրավարարի, և իրավարարները նշանակում են երրորդ իրավարարին: Եթե կողմերից որևէ մեկը մյուս կողմից խնդրանքը ստանալուց երկու ամսվա ընթացքում չի նշանակում իր իրավարարին, կամ եթե նշանակված իրավարարները չեն կարողանում երկու ամսվա ընթացքում ընտրել երրորդ իրավարարին, ապա կողմերից որևէ մեկը կարող է խնդրել Միջազգային դատարանի նախագահին` նշանակումները կատարելու համար:

3. Արբիտրաժային դատարանը կսահմանի իր ընթացակարգերը:

4. Յուրաքանչյուր կողմ կհոգա իր իրավարարի և դատարանում իր վարույթը ներկայացնելու հետ կապված ծախսերը. երրորդ իրավարարի և այլ ծախսերը հավասարապես կբաշխվեն վեճին մասնակցող կողմերի միջև: Արբիտրաժային դատարանը, ինչևէ, կարող է սահմանել ծախսերի բաշխման այլ կարգ, եթե նպատակահարմար համարի:

5. Արբիտրաժային դատարանի որոշումները պարտադիր կլինեն վեճին մասնակցող կողմերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։