Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կարող է ցածր օդային տարածքի նկատմամբ, հաշվի առնելով պրակտիկ գործունեության պահանջները, Հանձնաժողովից խնդրել որոշում կայացնել, որ իր ցածր օդային տարածքի ամբողջ կամ մի մասի համար օդային փոխադրումների ծառայությունները վերապահվեն Կազմակերպությանը կամ մեկ այլ Պայմանավորվող կողմի:

2. Վերջինիս դեպքում երրորդ Պայմանավորվող կողմի` քվեարկությանը չմասնակցելը խոչընդոտ չի հանդիսանա Հանձնաժողովի կայացրած որոշման օրինականության համար` չնայած սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին:

3. Սույն հոդվածի դրույթները, որոնք վերաբերում են Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ընտրությանը, վերապահելու իր ցածր օդային տարածքի ամբողջ կամ մի մասի նկատմամբ օդային փոխադրումների ծառայությունները մեկ այլ Պայմանավորվող կողմի, չպետք է դիտվեն որպես Պայմանավորվող կողմերի` մեկ այլ Պայմանավորվող կողմի հետ նույն նպատակով երկկողմ համաձայնագրեր կնքելու իրավունքը սահմանափակող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։