Հոդված 25
Հոդված 25
1. Կազմակերպության պայմանագրային պատասխանատվությունը ենթակա է համապատասխան պայմանագրի նկատմամբ կիրառելի օրենքին:
2. Կապված ոչ պայմանագրային պատասխանատվության հետ` Կազմակերպությունը կփոխհատուցի իր մարմինների կամ պաշտոնական պարտականությունների շրջանակում իր ծառայողների կողմից անփութության հետևանքով պատճառված վնասը այնքանով, որքանով վնասը վերագրվում է նրանց: Նախորդ դրույթը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության շրջանակներում փոխհատուցման իրավունքին: