Հոդված 27
Հոդված 27
1. Կազմակերպությունը մշտապես կհամագործակցի Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների հետ՝ արդարադատության իրականացմանը նպաստելու, հասարակական կարգի պահպանումը երաշխավորելու և սույն Կոնվենցիայում նշված արտոնությունների, անձեռնմխելիության, բացառումների կամ պայմանների խախտումը կանխելու նպատակով:
2. Կազմակերպությունը հնարավորության սահմաններում կնպաստի Պայմանավորվող կողմերի տարածքներում իր օգտագործման համար տեղակայված ցանկացած անշարժ գույքում կամ մերձակայքում հասարակական աշխատանքների իրագործմանը: