Հոդված 6
Հոդված 6
1. Հանձնաժողովի նպատակն է, համագործակցելով ազգային ռազմական մարմինների հետ, խրախուսել միջոցների ընդունումը և այնպիսի հարմարանքների տեղակայումը և գործունեությունը, որոնց նպատակն է.
- ապահովել օդանավագնացության անվտանգությունը,
- ապահովել օդային փոխադրումների կանոնավոր և արագ աճը,
պայմանավորվող կողմերի ինքնիշխանության ներքո գտնվող սահմանված օդային տարածքի սահմաններում կամ այն օդային տարածքի սահմաններում, որոնց նկատմամբ օդային փոխադրումների ծառայությունները վերապահվել են այդ Կողմերին միջազգային համաձայնագրերին համապատասխան:
2. Այդ նպատակով Հանձնաժողովը պատասխանատու կլինի.
ա) օդային փոխադրումները կառավարող ազգային կանոնակարգերի ստանդարտացման և օդային փոխադրումների անվտանգությունն ու կանոնակարգումը երաշխավորելու համար պատասխանատու ծառայությունների գործողության ստանդարտացման ուսումնասիրման համար` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտների և երաշխավորված գործողությունների հիման վրա և, հաշվի առնելով ազգային պաշտպանության պահանջները,
բ) օդանավի անվտանգությունը երաշխավորելու համար նախատեսված ռադիոտեխնիկական սարքավորումների, հեռահաղորդակցության միջոցների և օդանավում օգտագործվող համապատասխան սարքավորումների առնչությամբ ընդհանուր քաղաքականության խրախուսման համար,
գ) օդանավագնացության ծառայություններին և շինություններին առնչվող ուսումնասիրությունների խրախուսման և համակարգման համար՝ հաշվի առնելով տեխնիկական առաջընթացը և, անհրաժեշտության դեպքում, Օդանավագնացության տարածաշրջանային ծրագրերում լրացումների ուսումնասիրումը, որոնք պետք է ներկայացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության քննարկմանը,
դ) սույն Կոնվենցիայի 38-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` օդային տարածության կառուցվածքի սահմանման համար, որի հետ կապված` օդային փոխադրումների ծառայությունները վերապահվել են ործակալությանը,
սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածով Հանձնաժողովին վերապահված լիազորությունների համար,
ե) օգտվողներին մատուցած ծառայությունների դիմաց վարձատրության առնչությամբ ործակալության կողմից իրականացվելիք քաղաքականության որոշման համար և, երբ կիրառելի է, սակագների և ործակալության կողմից սահմանված գների կիրառման պայմանների հաստատման համար,
զ) Գործակալության գործունեության համար պահանջվող ներդրումների ֆինանսավորումը հեշտացնելուն ուղղված միջոցների կամ ընդհանուր առմամբ օդանավագնացության անվտանգությունը երաշխավորելու աշխատանքում մասնակցող Պայմանավորվող կողմերի ծառայությունների ուսումնասիրման համար,
է) Գործակալության գործողությունների նկատմամբ ընդհանուր հսկողության լիազորությունների իրականացման համար՝ ի կիրառումն սույն Կոնվենցիայի 20-րդ հոդվածի և դրան կից Կանոնադրության 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 13-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի, 14-րդ հոդվածի 2-րդ կետի, 17-րդ հոդվածի 2-րդ կետի, 23-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 28-րդ հոդվածի 3-րդ կետի, 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 30-րդ հոդվածի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին կետի և 37-րդ հոդվածի: