Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

1. Գործակալությունը ծառայության կարող է կանչել Պայմանավորվող կողմերի` որակավորում ունեցող քաղաքացիներին:

2. Պայմանավորվող կողմերը նախորդ կետում նշված անձանց նկատմամբ կկիրառեն արտագաղթին առնչվող կանոնակարգեր կամ օտարերկրացիների գրանցման վերաբերյալ այլ ձևականություններ այնպիսի ձևով, որ նշված կանոնակարգերը կամ ձևականությունները խոչընդոտ չլինեն երկիր մուտք գործելու, ործակալության գործառույթների իրագործման կամ հայրենադարձության համար:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների նկատմամբ ոչ մի բացառություն չի կիրառվի` բացառությամբ պետական քաղաքականության, հասարակական անվտանգության կամ հասարակության առողջության պատճառներով կիրառվողների:

4. Կազմակերպության կողմից ծառայության վերցված անձինք`

ա) կազատվեն մաքսատուրքերից և գանձումներից` բացառությամբ անձնական ունեցվածքը, շարժական գույքը և այլ տնային առարկաներ ներմուծելիս մատուցված ծառայությունների, որոնք նոր չեն, բերվել են արտասահմանից նստավայր պետություն առաջին անգամ ժամանելիս, և այդ ունեցվածքի և շարժական գույքի հետ հայրենադարձության դեպքում, երբ նրանք ազատվում են իրենց պարտականություններից,

բ) Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում իրենց պարտականությունները կատարելիս կարող են ժամանակավորապես ներմուծել իրենց անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի և հետագայում` իրենց ծառայության ժամկետի ավարտից ոչ ուշ, վերարտահանել այդ ավտոմեքենան առանց մաքսատուրքի, այս կամ այն կերպ, այնուամենայնիվ, շահագրգիռ Պայմանավորվող կողմի Կառավարության կողմից յուրաքանչյուր անհատական դեպքում անհրաժեշտ համարվող ցանկացած պայմանի հաշվառումով:

5. Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն լինի ապահովել իրենց քաղաքացիներին վերոհիշյալ արտոնություններով:

6. Շահագրգիռ կառավարությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները չհարկվող աշխատավարձերի` առանց խոչընդոտ փոխանցումներն ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։