Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Նախորդ հոդվածում նշված վարկանշային աղյուսակը հետևյալն է.

Վ ա ր կ ա ն շ ա յ ի ն ա ղ յ ու ս ա կ

Համախառն ներքին արտադրանք (ՀՆԱ)` համաձայն գնային գործոնի ԵՎ ընթացիկ գների՝ ֆրանսիական նոր ֆրանկով (միլիոններով)

Ձայների քանակը

10-ից պակաս ...……………………………………………………….1

Ներառյալ 10-ից մինչև 20 ……………………………………………2

Ներառյալ 20-ից մինչև 30 ……………………………………………3

Ներառյալ 30-ից մինչև 46 2/3 …………………………………….….4

Ներառյալ 46 2/3-ից մինչև 63 1/3………… ………………….……..5

Ներառյալ 63 1/3-ից մինչև 80………………………..……………….6

Ներառյալ 80-ից մինչև 110 …………………………………………..7

Ներառյալ 110-ից մինչև 140 …………………………………………8

Ներառյալ 140-ից մինչև 200 …………………………………………9

Ներառյալ 200-ից մինչև 260 ………………………………………..10

Ներառյալ 260-ից մինչև 320 ………………………………………..11

Ներառյալ 320-ից մինչև 380 ………………………………………..12

և այսուհետ մեկ լրացուցիչ ձայն վաթսուն միլիոն ֆրանսիական նոր ֆրանկով` յուրաքանչյուր լրացուցիչ ավելացման համար, կամ դրա բաժինների, վերևում նշված համախառն ներքին արտադրանքում (ՀՆԱ-ում):

2. Հաշվարկների համար օգտագործվող համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կստացվի Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵՏՀԿ) կողմից հավաքված վիճակագրական տվյալներից կամ, այդ տվյալների չհերիքելու դեպքում, համանման երաշխիքներ ունեցող և Հանձնաժողովի որոշման հիման վրա ստեղծվող որևէ այլ մարմնի կողմից, որոնց համար այդ վիճակագրական տվյալները մատչելի են, թվաբանական հաշվարկներ կատարելով վերջին երեք տարիների համար: Համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) արժեքը կլինի այն, որը կհաշվարկվի գնային գործոնի և ընթացիկ գների հիման վրա:

3. Ձայների քանակը սկզբնապես պետք է հաստատվի վերոհիշյալ վարկանշային աղյուսակին և սույն հոդվածի 2-րդ կետում շարադրված կանոնին համապատասխան` համախառն ներքին արտադրանքը որոշելու համար, և այդպես սահմանված թվերը ուժի մեջ կմտնեն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Նոր պետության միանալու դեպքում Պայմանավորվող կողմերի ձայների քանակը կվերահաստատվի նույն ընթացակարգին համապատասխան:

5. Ձայների քանակը ամեն դեպքում կվերահաստատվի նույն պայմաններով, երբ երեք տարի կանցնի այդ թվերի` վերջին անգամ հաստատման օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։