Հոդված 26
Հոդված 26
1. Կազմակերպության շինությունները և արխիվները անձեռնմխելի են: Կազմակերպության գույքը և ակտիվները վարչական միջոցների կիրառմամբ ենթակա չեն առգրավման, սեփականազրկման կամ բռնագանձման:
2. Կազմակերպության գույքը և ակտիվները չեն կարող բռնագանձվել կամ կալանվել` բացառությամբ, երբ դա արվում է դատարանի կայացրած վճռի հիման վրա: Կազմակերպության շինությունները, այնուամենայնիվ, չպետք է բռնագանձվեն կամ կալանվեն:
3. Սույն հոդվածի դրույթները չեն խոչընդոտի Կազմակերպության շինություններ և արխիվներ` Կազմակերպության նստավայր պետության և այլ պետությունների, որտեղ նման շինություններ և արխիվներ կան, համապատասխան իշխանությունների կողմից մուտք գործելուն՝ դատական պահանջները ի կատար ածելու և իրենց համապատասխան տարածքներում դատական վճիռները կատարելու նպատակով: