Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Հասարակական շահը անհրաժեշտության դեպքում կճանաչվի ազգային օրենսդրության և այդ օրենսդրությունից բխող հետևանքներին համապատասխան, որը վերաբերում է հասարակական շահերից բխող բռնագրավմանը` կապված Կազմակերպության շինությունների` տեղավորման համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերմանը՝ համաձայն շահագրգիռ Կառավարության հետ համաձայնության: Հասարակական շահերի համար բռնագրավման ընթացակարգերը կարող են իրագործվել շահագրգիռ պետության ազգային օրենսդրության համաձայն, նրա իրավասու մարմինների կողմից՝ նման գույք ձեռք բերելու նպատակով բարեկամական համաձայնության ձախողման դեպքում:

2. Այն Պայմանավորվող կողմերի տարածքներում, որտեղ նախորդ կետում հիշատակված ընթացակարգերը գոյություն չունեն, Կազմակերպությունը պարտադիր գնման այդ ընթացակարգերից կարող է եկամուտ ստանալ, որը կարող է օգտագործվել ի շահ քաղաքացիական ավիացիայի և հեռահաղորդակցության:

3. Պայմանավորվող կողմերը ճանաչում են Կազմակերպության եկամուտ ստանալու իրավունքը` կապված իրենց համապատասխան տարածքներում Կազմակերպության կողմից կառուցված որևէ շինության և մատուցված ծառայությունների հետ, անշարժ գույքի սեփականատերերի իրավունքների նկատմամբ այն սահմանափակումների հանդեպ ազգային օրենսդրության կիրառումից, որոնք կարող են հասարակական շահում գոյություն ունենալ` ի շահ նույն նպատակի համար ազգային ծառայությունների և մասնավորապես հասարակական շահի հարմարավետության համար:

4. Կազմակերպությունը կհոգա սույն հոդվածի դրույթների կիրառման հետ կապված ծախսերը` ներառյալ այն պետության օրենսդրության համաձայն վճարվող փոխհատուցումը, որի տարածքում գտնվում է գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։