Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

1. Կազմակերպությունը Պայմանավորվող կողմերի տարածքներում և այն պետությունում, որտեղ իր նստավայրն է գտնվում, կազատվի բոլոր տուրքերից, հարկերից և գանձումներից՝ կապված իր ստեղծման, կազմալուծման կամ վերացման հետ:

2. Կազմակերպությունը կազատվի ցանկացած տուրքից, հարկից և գանձումից` կապված իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերման հետ:

3. Կազմակերպությունը կազատվի իր սեփականության, ակտիվների և եկամտի նկատմամբ կիրառվող բոլոր ուղղակի հարկերից:

4. Կազմակերպությունը կազատվի բոլոր անուղղակի դրամական գանձումներից, որոնք փոխառությունների թողարկման և Կազմակերպությունում պատահարի հետևանք են:

5. Կազմակերպությունը կազատվի բացառիկ կամ խտրական բնույթի ցանկացած հարկումից:

6. Սույն հոդվածում նախատեսված բացառումները չեն կիրառվի հասարակությանը մատուցվող ծառայությունների համար հավաքված վճարումներից գանձվող հարկերի և գանձումների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։