Հոդված 38
Հոդված 38
Գործակալությունը կապահովի օդային փոխադրումների ծառայություններ`
ա) նախորդ հոդվածում նշված տարածքների վերին օդային տարածքում և նաև նշված օդային տարածքներին սահմանակից վերին օդային տարածքներում, որոնց հետ կապված` միջազգային համաձայնագրով Պայմանավորվող կողմերին վերապահվել են օդային փոխադրումների ծառայություններ մատուցելու իրավունք՝ սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո` Հանձնաժողովի իրավունքներին համապատասխան,
բ) ցածր օդային տարածքում, ինչպես սահմանված է սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում,
գ) երրորդ պետությունների հետ կնքվող համաձայնագրերի առարկա հանդիսացող օդային տարածքներում՝ ի կիրառումն սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթների: