Անցնել բովանդակությանը

Հոդված 40

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40

1. Սույն Կոնվենցիան կվավերացվի:

2. Վավերագրերը ի պահ կհանձնվեն Բելգիայի Թագավորության Կառավարությանը:

3. Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վերջին ստորագրող պետության կողմից ներպետական ընթացակարգերի ավարտումը ծանուցող վավերագրի ի պահ հանձնմանը հաջորդող ամսվա առաջին օրից:

4. Այնուամենայնիվ, հենց որ Կոնվենցիան վավերացվի 4 ստորագրող պետությունների կողմից, որոնց տարածքները օդային փոխադրումների ծառայություններ մատուցող կազմակերպության տեսանկյունից կազմում են ներդաշնակ ամբողջություն, և դրանցից մեկը այն պետությունը լինի, որտեղ Կազմակերպության նստավայրն է, Բելգիայի Թագավորության Կառավարությունը կապ կհաստատի շահագրգիռ կառավարությունների հետ, որոնց հետ համաձայնության դեպքում, նկատի ունենալով անվտանգության պահանջները, Կոնվենցիան իրենց միջև անմիջապես ուժի մեջ մտցնելու համար: Այն դեպքում, երբ որևէ ստորագրող Պետության վավերագիր ի պահ չի տրվել նախքան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, այդ Պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի նրա և Կազմակերպության միջև ֆինանսական համաձայնագրի ստորագրման օրը:

5. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի մյուս ստորագրող պետությունների կառավարություններին ցանկացած վավերագրի ի պահ հանձնման և ուժի մեջ մտնելու ժամկետների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։