Հոդված 7
Հոդված 7
Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը.
ա) կձևակերպի հանձնարարականներ սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի շրջանակներում կարգավորվող դեպքերում,
բ) որոշումներ է ընդունում սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի, 9-րդ հոդվածի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի 2-րդ կետի և 13-րդ հոդվածի շրջանակներում կարգավորվող դեպքերում,
գ) հրահանգներ է տալիս ործակալությանը սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «զ» ենթակետերի, 20-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի շրջանակներում կարգավորվող դեպքերում,
դ) կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք, սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետի համաձայն, փոխանցվում են նրան,
ե) անհրաժեշտության դեպքում վեճերը փոխանցում է արբիտրաժային դատարան, որի մասին դրույթը ամրագրված է սույն Կոնվենցիայի 33-րդ հոդվածի 1-ին կետում: