Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 26. Հաշվետվություն տրամադրող անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 26. Հաշվետվություն տրամադրող անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են վերահսկող մարմինները: Լիազոր մարմնի առաջարկով վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձի մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկությունների հիման վրա:

2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացված ստուգման արդյունքների, ինչպես նաև կիրառված պատասխանատվության միջոցների մասին լիազոր մարմնի սահմանած կարգով վերահսկող մարմինները տեղեկացնում են լիազոր մարմնին:

3. Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Այդ նպատակով ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են առնվազն 5 տարի պահպանել՝

1) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան.

2) հիմնադիր փաստաթղթերը և կառավարման մարմինների որոշումները.

3) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ մարմիններ, կարող են ոչ առևտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։